Ոստիկանական պատը «հսկում է» Արայիկ Հարությունյանի դեմ կազմակերպված նստացույցը (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան, բողոքի ակցիա էր կազմակերպվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Ակցիայի մասնակիցները մի շարք հարցեր էին բարձրացնում և պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նրանք ակնկալում էին կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ հանդիպում, սակայն, քանի որ նրանց ոչ ոք չմոտեցավ` վերջիններս երթով շարժվեցին դեպի Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարություն և նստացույց հայտարարեցին:
Այնտեղ նրանց սպասում էր արդեն ոստիկանական պատը:
Մանրամասները` տեսանյութում: