«Թավշյա» հեղափոխությունից հետո էլի հին խաղի կանոններն են, վիճակն ավելի է վատացել. քաղաքացիները դժգոհ են կադաստրից (տեսանյութ)
Մեր պահանջը կադաստրի բարեփոխումներն են: Այդ մասին հայտարարեցին մի խումբ քաղաքացիներ, ովքեր եկել էին կառավարության դիմաց իրենց դժգոհությունն արտահայտելու Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանի աշխատանքից:
Քաղաքացիների պնդմամբ, կադաստրում տեղի են ունենում չարաշահումներ:
«Թավշյա հեղափոխությունից հետո պետք է կադաստրում խաղի նոր կանոներ լիներ` բարեփոխված, բայց գործում են հին կանոնները, և վիճակն ավելի է վատացել»,-հայտարարեցին հավաքվածները:
Մանրամասները` տեսանյութում