«Ժողովուրդ»․ Նոր մանրամասներ՝ «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից. քննարկվել է Արցախի և Վիտալի Բալասանյանի հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ չի շրջանցվել նաև արցախյան հակամարտության հարցը, և պատգամավորները հետաքրքրվել են նաև Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:
Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նաև Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին՝ ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի և Արցախի միջև լարվածություն չկա, և սահմանում ևս հանգիստ իրավիճակ է:
Իսկ, ահա անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին, Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու, և որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: