Իրանը սկսել է ուրանի հարստացումը
Իրանն սկսել է ուրանի հարստացումը Ֆորդոյում: Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:
Հայտնվում է, որ գործընթացին հետևում է ՄԱԳԱՏԵ-ն: Իրանական կողմը հայտնել է նաև, որ ավարտվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ ուրանի հարցով ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ: