Իսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է
Վազող տողեր

Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է․ Գոհար Մելոյանը ներկայացրել է ԵԽԽՎ բանաձևում «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով քաղբանտարկյալ հասկացության մեկնաբանությունը՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի։

«Արդյո ՞ք Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թ-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։

Բանաձևի համաձայն.

Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.
/ի սկզբանե կոպտորեն խախտվեցին Արսեն Բաբայանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության կոնվենցիոնալ իրավունքները: Ձերբակալումն ակհայտ ոչ իրավաչափ էր և կիրառվել էր ազատազրկումը բացառող հանգամանքի պայմաններում, չէր ապահովվել կասկածյալի կարգավիճակում գտնվող Արսեն Բաբայանը մասնակցությունը իր ձերբակալման իրավաչափությունը վիճարկող նիստին, ինչի վերաբերյալ աղմուկից հետո՝ անազատության մեջ պահելու նպատակով Արսեն Բաբայանին առաջադրվեց առանձնապես ծանր, բայց ակնհայտ անհիմն մեղադրանք/.

բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.

/ակնհայտ է, որ Արսեն Բաբայանը կալանավորված է Սահանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումների համատեքստում և համապատասխան փաստերի ու հանցակազմի հատկանիշների բացակայության պարագայում հարուցված քրեական գործի շրջանակներում: Միայն այն հանգամանքը, որ վերագրվող արարքի հիմքում ընկած է ոչ թե Սահմանադրական դատարանի, այլ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին տիրանալը, վկայում է իշխանության յուրացման հանցակազմի առերևույթ բացակայության մասին/.

գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
/Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումն ինքնին որպես խափանման միջոց կիրառելու որոշումը, դուրս է ողջամտության սահմաններից և կայացված է բացառապես քաղաքական մոտիվներով, ինչին լրացուցիչ կանդրադառնամ առանձին հրապարակմամբ/.

դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.

/Արսեն Բաբայանը կալանքը զուգորդվում է տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքով՝ առանց դրանց բացասական ազդեցության վերաբերյալ որևէ հիմնավորման կամ պատճառաբանության/.

ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին.

/քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Արսեն Բաբայանը, ակնհայտորեն հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով՝ որպես հերթական ռեպրեսիվ մեխանիզմ Սահմանադրական դատարանի, մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, անմիջապես հաջորդելով Ազգային ժողովի ներկայացված տխրահռչակ դիմումի վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այն դեպքում, երբ անգամ միայն իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունները վերլուծելիս ակնհայտ է այդ գործում հանցակազմի հատկանիշների բացակայությունը/:

Հետևաբար՝ այո՛, Արսեն Բաբայանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հ. Գ. «Քաղաքական բանտարկյալ» հասկացությունը, վերոնշյալ բանաձևից զատ, սահմանված է նաև մի շարք գիտական աղբյուրներում, և դրանցից ոչ մի կերպ չի կարող բխել հնչեցվող այն թեզը, համաձայն որի՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ չէ, քանի որ չի զբաղվել քաղաքականությամբ: Նման մոտեցման բարձրաձայնումը վկայում է իրավական անգրագիտության և հանրությանը մանիպուլացնելու ակնհայտ փորձի մասին»: