Խառնաշփոթ իտալական «Նապոլի»-ում. Ֆուտբոլիստները չեն կատարել ակումբի նախագահի պահանջը
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իտալական «Նապոլի»-ն 1-1 խաղաց «Զալցբուրգ»-ի դեմ, որից հետո թիմի նախագահը որոշել է, որ ակումբի ֆուտբոլիստները պիտի 5 օր փակված մնան մարզաբազայում:
Այս ամենի դեմ ընդդիմացել են ֆուտբոլիստները և չեն մնացել մարզաբազայում: Ընդգծենք, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նույնպես մարզաբազա է մեկնել:
Իտալական կայքերը գրում են, որ հնարավոր է Անչելոտին հեռացվի իր պաշտոնից: