Արսեն Վենգերը հնարավոր է գլխավորի Մյունխենի «Բավարիա»-ն
Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է գլխավոր մարզչի փնտրտուքները:
Ինչպես տեղեկանում ենք Bild պարբերականից, «Լեյպցիգ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրաժարվել է ակումբը գլխավորելուց: Այս պահին գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն Արսեն Վենգերն է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերմանական ակումբը ցանկանում է մասնագետի, ով մինչև տարեվերջ կմարզի ակումբը: