Իրանի հարավում գրանցվել է խոշոր երկրաշարժ
Իրանի հարավում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:40-ին, Բենդեր-Խամիր քաղաքից 56 կիլոմետր հեռավորությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը 16 կիլոմետր խորությամբ է եղել: Ավերածությունների կամ տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա: