Խոշոր պայթյուն Աֆղանստանում. կա 1 զոհ և 12 վիրավոր
Աֆղանստանի Կապիսա շրջանում պայթյունի հետևանքով մեկ զինվորական է զոհվել, 12 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել տեղի շուկաներից մեկում, պայթել է ինքնաշեն պայթուցիկը:
Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: