Երևանում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար և ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հերթական նիստերը
Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը (առաջին անգամ արտագնա) և ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Մասնակցում էին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի խորհրդարանների պալատների նախագաներ Նուրլան Նիգմատուլինը, Շուկուրջոն Զուխուրովը, Դաստանբեկ Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի և Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակները, պատգամավորներ ՀԱՊԿ անդամ երկրներից, ինչպես նաև Իրանից և Սերբիայից: