70-ամյա Ռիչարդ Գիրը նորից երեխա կունենա
Հոլլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրն ու իր կինը՝ Ալեքսանդրա Սիլվան սպասում են երեխայի: Այս մասին տեղեկանում ենք Hola պարբերականից:
Այս պարբերականն էր, որ հայտնեց 70-ամյա Գիրի ու 36-ամյա Սիլվայի առաջին երեխայի ծննդի մասին՝ 2019 թվականի փետրվարին: Նշվում է, որ նրանց նոր երեխան լույս աշխարհ կգա 2020-ի գարնանը:
Գիրը 19-ամյա երեխա ունի իր նախկին կնոջից՝ Քերի Լոուելից: