Չիլիում ցույցերի հետևանքով կա 1600 տուժած
Չիլիում երեք շաբաթ շարունակվող անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 1600-ի: Տուժածների մեծ մասը հիվանդանոցներ են տեղափոխվել հրազենային վիրավորումներով:
Մինչ այս պահը Չիլիում շարունակվում են հակակառավարական ցույցերը , որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով և անկարգություններով:
Օրերս ցուցարարների շարքերում հարյուրավոր դիմակավոր մարդիկ են հայտնվել, ովքեր բարիկադներով փակում են փողոցներն ու այրում քաղաքի աղբը: