Նախնական տվյալով՝ «Էրեբունի» օդանավակայանի հրդեհված պահեստում զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ այսօր նոյեմբերի 4-ին, հրդեհ էր տեղի ունեցել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։
«Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շշենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում»,- գրել է նա։