Արտակարգ իրավիճակ Իրաքում. ցուցարարներին ցրելու ժամանակ 5 մարդ է զոհվել
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Իրաքի Քերբելա քաղաքում ցուցարարներին ցրելու ժամանակ հինգ մարդ է զոհվել:
Ցուցարարները փորձել են ներխուժել քաղաքում գտնվող Իրանի դեսպանատուն: Ականատեսների խոսքով՝ ցուցարարներն այրել են Իրանի դեսպանատան մուտքի դուռը, որից հետո բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Իրաքի բազմաթիվ քաղաքներում հայտարարվել է համընդհանուր գործադուլ և բողոքի ցույցեր անցկացնելու օր: