Կարգին քաղաքապետը հանգստանում է по полной программе կամ թքած ունենալու նուրբ արվեստը
Վերջին օրերին Երևանում զավեշտալի ու մեղմ ասած անհասկանալի, իսկ ոչ մեղմ՝ գարշելի իրադարձություններ եղան. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կենդանաբանական այգում հոշոտվեցին կենդանիներ, նույն քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող հիմնարկի պոտենցիալ շահառու կենդանիների կողմից։ Իհարկե, ցավալի է, որ այգին ունեցավ նման կորուստներ ու մտահոգիչ է, որ ագրեսիվ շների դեմ պայքարող քաղաքային հիմնարկը իր պարտականությունները չի կատարում, Աստված չանի՝ բա որ մարդկանց վրա հարձակվեն, կամ ո՞վ է ասում, որ չեն հարձակվում, իսկ զավեշտալին այն է, որ կենգուռուների վանդակի պարիսպով կարող են ցատկել շներ ու հոշոտել նրանց, որտեղից նույն կենգուռուները չեն կարողանում ցատկել։
Ու այս ֆոնին, երբ 2 կաղմակերպություններն էլ Երևանի քաղաքապետարանինն են՝ երկուսում էլ ողբերգություն ու անգործություն է եղել, կենդանասեր կարգին քաղաքագլուխը, որ ասում էր հայտնի ելույթում՝ մենք լուծել ենք կենդանիների եւ մարդկանց անվտանգ շփման խնդիրը ու ինչ-որ հուշագիր ստորագրում՝ ծպտուն չի հանում, նույնիսկ հազար տիրոջ ծառա կենդանաբանական այգու տնօրենն է ասում՝ չնայած դիմում է գրել ազատման, սակայն պիտի քաղաքապետի հետ խոսի, երբ տեսնի. այսինքն այդքան դեպքերից հետո չի էլ խոսել հետը։ Պատկերացնում եք ՝ ինչքա՜Մ թքաց պիտի ունենա կարգին քաղաքապետը, որ ուղղակի ոչ մի կերպ չարձագանքի, թեկուզ ոչ պաշտոնական՝ իմքայլաքպական սիրելի ոճով՝ լայվով կամ ստատուսով։ Աչքիս Չեխիայում շատ լավ է անցնում հանգիստը։ Դե մարդը շա՜տ էր աշխատել, Երևանցիներիս բոլոր պրոբլեմները լուծել էր՝ բա չկտրվի առօրիայից։
Խայտառակ անհայտ ծագման ներկայացման պարագայում նույնը՝ ձայն բարբառո անապատի։ Այդ մակունցյան միջից դուրսպրծած հակամշակութային ռիտուալի
թույլտվությունը Երևանի քաղաքապետարանն է տվել՝ Հանրապետության հրապարարակի մետրոյի հարակից հատվածում բեմականացնելու համար։ Բա ու՞ր մնաց հանրային քննարկումը կարգին քաղաքապետ, եթե դուք տեղյակ չեք, որ հայության ճնշող մեծամասնությունը դեմ է նման ռիտուալների, այն էլ փողոցում ու օրը ցերեկով, ուրեմն դուք ձեր տեղում որպես հայ էլ չեք, որպես քաղաքապետ՝ չխոսեմ։ Թե՞ ուզում էիք պլստացնել ու ասել դե բան չի եղել։ երկրորդը՝ այդ ռիտուալի վնգստացող աշեյնիկով դերակատարը ձեր ղեկավարած կառույցի քաղաքական մարմնի՝ այս պահին, ֆրակցիայի ղեկավարն է, այսինք դե ֆակտո ձեր տեղակալը Երևանի ավագանիում։ Այդ դերակատար Խաչունցին տարբեր ֆլանգներում, տարբեր կալիբրերով հիշում ու անպատվում են արդեն 3 օր է ու դուք այսքանից հետո էլ ծպտուն չեք հանում՝ չեք ուզում ձեր հանգիստը խանգառե՞լ, թե՞ վախում եք սլաքները ձեր վրա վերցնելուց։ Միայն չասեք, որ տեղյակ չեք եղել ինչի մասին է այդ հակամշակութային ռիտուալը ու թույլտվությունն էլ դե մեր Խաչունցն էր տրվցցվելա էլի, եթե այդպես է, ուրեմն ավելի լավ է մնաք Չեխիայում, ավելին, եթե այդպես էլ չի՝ տեղյակ եք, բայց ծպտուն չեք հանում՝ տղամարդկություն չեք ցույց տալիս թեկուզ ձեր Խաչունցին պաշտպանելու՝ էլի մնացեք՝ մեզ յուբկայով «տղամարդ» քաղաքապետ պետք չի։ Ի դեպ ձեր յուբկայով դերերը շատ լավ եք կատարում, կարող եք շարունակել։
Այսպիսով, էսպե՞ս եք սիրում Երևանը ու խոսում նրա անունի՞ց։ Ցավալի՛ է, մնացեք ձեր Պրագայում։
«Հանուն Գալիք Հայաստանի» ֆեյսբուքյան էջից: