Ռոնալդ Կումանն ակնարկել է, որ ամռանը կգլխավորի «Բարսելոնա»-ն
Հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը, ով այժմ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն է, ակնարկել է, որ EURO-2020-ից հետո հնարավոր է գլխավորի «Բարսելոնա»-ն։
Նա մասնավորապես նշել է, որ կատալոնական ակումբը կարող է գլխավորել Եվրոպայի առաջնությունից հետո։ Կումանը նշել է նաև, որ «Բարսելոնա»-ն միակ ակումբն է, որի համար նա կհեռանա հավաքականից։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնա»-յի կրած հերթական պարտությունից հետո իսպանական մամուլը գրեց, որ Վալվերդեի օրերը հաշված են։