Սպանել են Կրիշտիանու Ռոնալդուի վարսահարդարին
Ցյուրիխի հիվանդանոցներից մեկում գտել են հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի վարսահարդարի դին։ Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից։
Ռիկարդո Ֆերեյրային գտել են հյուրանոցային համարում՝ դանակահարված։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին։ Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։