Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը սպառնում է փակել տալ որոշ լրատվամիջոցներ (տեսանյութ)
Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Խոսքս ուղղում եմ բոլոր այն կայքերին ու դրանց ներկայացուցիչներին, որոնք իմ մասին սուտ տեղեկություններ են տարածում և իրենց անհաս ուղեղներին ինչ հասնում է տպագրում են! Խղճում եմ Ձեզ, որ իմ հույսով եք Ձեր ընտանիքը պահում...ինձ վատաբանելով եք Ձեր երեխաներին կերակրում... Դուք շարքային տականքներ եք, ովքեր իրենց լայքերի համար կարողանում են սահմաններից դուրս վատաբանել ինձ...
Խոստանում եմ հրապարակայնորեն ոչնչացնել, վերացնել ու փակել այն կայքը, որը կհամարձակվի ՍՈՒՏ ու արդեն հնացած տեղեկություն հրապարակել իմ մասին... և վերոնշյալ թվարկածներս անելու եմ հրապարակայնորեն:
Հ.Գ. մոռացեք հիվանդությանս մասին, չի կարելի անդադար գրել և ուրախանալ այդ թեմայով... Այն ինձ համար շատ ծանր ու ցավալի թեմա է...Շատ շուտով հարցազրույց կտամ, որտեղ ավելի ստույգ կանդրադառնամ կայքերի թեմային ևս...»։