Ես միշտ այգու կողքին եմ լինելու. կան ծրագրեր այգու հետ կապված. Կենդանաբանական այգու տնօրենը դեռ հրաժեշտ չի տալիս (տեսանյութ)
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը երկուշաբթի օրը կհանդիպի Երևանի քաղաքային իշխանություններին, որից հետո պարզ կդառնա նրա հետագա անելիքները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ տարիներ շարունակ այգին դարձել է քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա:Դիտակմանը, թե արդեն մեկ տարի է պահանջում են իր հրաժարականը, Ռուբեն խաչատրյանն արձագանքեց.
«Այլ բան է, երբ հրաժարական պահանջում է մարդկանց մի խումբ, որն անհասկանալի միտում ունի` անձնական, բիզնես կամ շահադիտական այլ միտում, այլ բան է, երբ փոխքաղաքապետն է առաջարկում իմ հրաժարականը, քանի որ կարծում է, որ դա ընդհանուր շահերից է ելնում: Երկուշաբթի կհանդիպեմ, կհասկանանք հետագա անելիքները»,-ասաց Ռուբեն Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ միշտ այգու կողքին է լինելու և դեռ բավականին ծրագրեր ունի իրականացվելիք` կապված այգու հետ: