Արտակարգ դեպք Երևանում. մինչ վրաերթի ենթարկված կնոջը վարորդ է փորձել է օգնել, նա կրկնակի վրաերթի է ենթարկել և մահացել (ֆոտո, վիդո)
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած ВАЗ 211440 մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և կատարվածի մասին տեղեկացրել Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը նույնիսկ զրուցել է գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել է, որ կարիք չկա շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել է և մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը, ով տեղում տեղում մահացել է:
Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վարորդ Սենո Գ.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Վրաերթի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրկնակի վրաերթի ենթարկած ավոմեքենայի կոտրված մասեր: Պարզվել է նաև, որ վրաերթից հետո Սենո Գ.-ն բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: