Կրակոցներ` «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու Lexus-ի ուղղությամբ (լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություններով, ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Բարեբախտաբար, Փ. Հայրապետյանը չի տուժել: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Թովմասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Կայքի տեղեկություններով՝ Փ. Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, և Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հովիկ Հայրապետյանի որդին:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում