ԱՄՆ-ում վարձու մարդասպան վարձելու համար ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ
ԱՄՆ-ում 18-ամյա Նիկոլասա Գոդֆրին, ով Ֆլորիդա նահանգից է, ձերբակալվել է, քանի որ փորձել է վարձել մարդասպան, ով դպրոցում պիտի կրակեր աշակերտների վրա։
Այս մասին տեղեկանում ենք Fox 13-ից։ Տղան ինսթագրամում իր ընկերոջ հետ քննարկել է, թե ինչպես պիտի վարձու մարդասպան գտնեն։ Զրույցի ժամանակ տղան նշել է, որ պատրաստ է 100 հազար դոլար տալ նրան, ով կսպանի հաստատության աշխատակցին։
Նրա զրուցակիցը մտածել է, թե տղան կատակում է, բայց իրականում 18-ամյա երիտասարդը դա ճիշտ է ասել։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։