Մեծ Բրիտանիայում հայտնաբերված 39 զոհերը վիետնամից են
Մոտ մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսության տարածքում հայտնաբերված բեռնատարն ու դրա մեջ գտնվող 39 մահացած մարդիկ Չինաստանի քաղաքացիներ չեն եղել։
Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։ Նշվում է, որ բոլոր քաղաքացիները վիետնամից են։ Օրեր առաջ էլ մամուլը հրապարակել էր զոհերից մեկի վերջին հաղորդագրությունը։
Ընդգծենք, որ երեկ լուրեր տարածվեցին, թե իբր այդ զոհերը բոլորն էլ չինացիներ են։