Կիոտո քաղաքում արգելվում է նկարահանել գեյշաներին
Ճապոնիայի Կիոտո քաղաքում զբոսաշրջիկներին արգելել են լուսանկարել գեյշաներին։ Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից։
Ինչպես նշվում է, այս նոր օրենքը ընդունվել է հոկտեմբերի 25-ին։ Այսպիսով նոր օրենքի համաձայն զբոսաշրջիկները կարող են գեյշաներին լուսանկարել և տեսանկարահանել, եթե թույլ են տալիս գեյշաները։
Այս ամենի մասով հատուկ նշաններ են հայտնվել նաև քաղաքի փողոցներում։ Օրենքը խախտողները կտուգանվեն 10 հազար ճապոնական իենով։