Գարեթ Բեյլն առայժմ «Ռեալ»-ում է․ Զինեդին Զիդան
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Գարեթ Բեյլի մասին ու նշել, որ նա առայժմ չի հեռանա ակումբից։
Նա մասնավորապես նշել է․ «Այս թեման մնացել է անցյալում։Նա այստեղ է, և նա դուրս է գալիս խաղադաշտ ու մարզվում մեզ հետ։ Պետք չէ, որպեսզի ես ինչ-որ բան անեմ։Ինձ պետք չէ ինչ-որ բանում համոզել նրան, որ մնա այստեղ։
Նա մարզվում է և դեռ չի վերականգնվել վնասվածքից։ Նա այստեղ է՝ «Ռեալ»-ում»։