Հնդկաստանում Օսամա բեն Լադեն անունով փիղը սպանել է 5 մարդու
Հնդկաստանում փնտրում են մարդասպան փղին, որի անունը Օսամա բեն Լադեն է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Մասշտաբային օպերացիան սկսել են այն բանից հետո, երբ կատաղած կենդանին հարձակվել է Ասսամ գյուղի բնակիչների վրա։Փիղը սպանել է 5 մարդու։
Այս դեպքից հետո գյուղի մի քանի բնակիչներ նշել են, որ այս փիղը մեկ անգամ ևս հարձակվել է բնակիչների վրա։ Հիշեցնենք, որ սա Ասսամ գյուղում առաջին դեպքը չէ, որ փիղը հարձակվում է մարդկանց վրա։
2000-ականներին հերթական հարձակման ժամանակ փիղը սպանել էր 27 մարդու։