Մեղուների հարձակում զոբսաշրջիկների խմբի վրա․ կա 1 զոհ և 3 վիրավոր
Տանզանիայում մեղուները հարձակվել են զբոսաշրջիկների խմբի վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, իսկ մի քանիսը վիրավորվել։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Sawadee տուրիստական ընկերությունը զբոսաշրջիկների հետ պիկնիկ է կազմակերպել բնության գրկում, որի ժամանակ էլ մեղուները հարձակվել են 20 հոգուց բաղկացած հոլանդացիների խմբի վրա։
Բոլոր զբոսաշրջիկները վնասվածքներ են ստացել։Նրանցից մեկը մահացել է, իսկ 3-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։