Միասեռականների սանձարձակ քարոզ` իշխանության թողտվությամբ (տեսանյութեր)
Մինչ երեկ Ազգային ժողովում, այնուհետև Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց տեղի էին ունենում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիաներ՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց հակառակը` քարոզել են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում` խայտառակ միջոցառման միջոցով:
Iravunk.com-ը տեղեկացնում է, որ կապտամազ աղջիկներ (թեպետ անցորդները նույնիսկ դժվարությամբ էին ընկալում աղջի՞կ են, տղա՞, թե՞…) պատրաստվում էին ինչ-որ արարողություն իրականացնել, իսկ գլխավոր դերակատարներն էին տնքոցներով ռեփ ընթերցող մի ագրեսիվ աղջիկ եւ մետրոյի շատրվանների մեջ գալարվող ևս մեկը: Ովքեր էին նրանք, ինչպես էին ստացել նման միջոցառում իրականացնելու թույլտվություն և ինչպես խափանվեց նրանց փորձը, կներկայացնենք շուտով:
Կայքի տեղեկություններով այսօր` միջոցառումը շարունակվելու է նույն վայրում: Ըստ նույն աղբյուրի տեղեկությունների` միջոցառման թույլտրվությունը տրվել է ԿԳՍՄ նախարարությունի և Երեւանի քաղաքապետարանի կողմից: