ԵԱՏՄ-ից Հայաստանը 12 միլիարդ դրամ կստանա
ԵԱՏՄ մաքսային եկամուտների նոր բաշխում է տեղի ունեցել, որի արդյունքում ընդհանուր գումարից Հայաստանին կհասնի 1,22%-ը: Այս մասին, այսօր, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը հայտնել է, որ համաձայնագիրը անժամկետ բնույթ պետք է ունենա: