ԵԽԽՎ էմիսարներին տվել են այդ մանդատը. մեր իշխանությունն է ցանկացել, որ փակ լինի կոնվենցիայի քննարկումը (տեսանյութ)
Տղերք, ապրեք, որ ԵԽԽՎ պատվիրակությանը սենց պինդ պահում եք: Այս մասին Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Նա միացել է վաղ առավոտից մեկնարկած Ստամբուլյան կոնվենցիայի վավարեցման դեմ բողոքի ակցիային:
«Հայտարարում են, թե ԵԽԽՎ-ն է պահանջել, որ հանդիպումը գաղտնի լինի, չհրապարակվի: Բայց իրենց հետ զրույցում պարզել ենք, որ այդպես չէ: Ասել են՝ ձեր իշխանություններն են ցանկացել, որ հանդիպումը գաղտնի լինի»,-ասաց Սամսոնյանը:
Նա նկատեց, որ ԵԽԽՎ-ից եկել են Հայաստանի խնդրանքով: