Դժվար է պատկերացնել շների հնարավորությունները, երբ նրանք վայրի են․ ինչպես են հոշոտվել կենդանիները (տեսանյութեր)
Երեկվա դեպքից հետո անվտանգությունն ուժեղացրել էինք․ մեզ համար էլ էր զարմանալի, թե ինչպես են հարձակվել։ Այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենդանիների հոշոտմանը։
Հիշեցնենք, որ երկու օրվա ընթացքում 2 դեպք է գրանցվել։ Թափառող շները նախօրեին հոշոտել են կենգուրուներին, իսկ այսօր արդեն՝ նոյեմբերի 1-ին, հարձակվել են մուֆլոնների վրա։
Կենդանաբույժը նկատում է, որ կարող է նաև նույն շների ոհմակը լինել, սակայն դժվարանում է ասել, թե ինչպես է նրանց հաջողվել անցնել ազատավանդակի պատը, քանի որ այն բավական բարձր է։
«Ուղղակի դժվար է պատկերացնել շների հնարավորությունները, եթե նրանք վայրի պայմաններում են ապրում»,-ասաց կենդանաբույժը։
Հիշեցնենք, որ այս դեպքերից հետո կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական է տվել։