Ինչ-որ աղբյուրներ դուրս են հանում ինչ-որ տեղեկություններ ու ստեղծում ինչ-որ անտեղի քամի․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)
Ես չեմ մեկնաբանի որևէ բան, որը դեռ բանակցային փուլում է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի այցին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը և բիոլաբորատորիաների ստեղծման հարցին։
«Երբ որ կավարտվեն բանակցությունները, այդ ժամանակ կկարողանանք խոսել։ Ինչ վերաբերում է ինչ–որ աղբյուրների արտահայտած մտքերին, դրանք որևէ ազդեցություն չունեն մեզ վրա։ Հարմար բան չէ, երբ որ ինչ–որ աղբյուրներ դուրս են հանում ինչ–որ տեղեկություններ ու ստեղծում ինչ–որ անտեղի քամի»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` «Կոմերսանտ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին թույլ կտա մուտք գործել Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաներ: