Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու. Ֆարմանյան
Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով հետախուզվող Անահիտ Ֆարմանյանի եղբայրն է:
«Փաստաբանները մասնագիտական անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքն ու օրինականությունը ընդամենը հետապնդումների բութ գործիք են Նիկոլի ու իր կամակատար սասունների ձեռքում:
Երբ անխուսափելիորեն վրա կհասնի գրված ու չգրված բոլոր օրենքները խախտելու և կարմիր գծերը հատելու համար հատուցում ստանալու պահը, դուք նախ կամաչեք, հետո սրտաճմլիկ բացատրություններ կմոգոնեք ու իրար վրա կգցեք, ապա ներողամտություն կհայցեք ու վերջում ստիպված կլինեք հասկանալ, որ պարտվեցիք, որովհետև ատում էիք»: