«Ինտեր»-ը ցանկանում է գնել Արթուրո Վիդալին
Իտալական «Ինտեր»-ը ցանկանում է գնել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալին: Այս մասին տեղեկացնում է FC Inter News-ը:
Իտալական ակումբը ցանկանում է վարձակալել 32-ամյա Վիդալին՝ ամռանը պարտադիր գնելու համար: Կատալոնական ակումբն էլ իր հերթին Վիդալին գնահատում է 15 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Արթուրո Վիդալի պայմանագիրը իսպանական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: