Դելիի օդանավակայանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Դելիի Ինդիրա Գանդիի անվան օդանավակայանն ուժեղացվել է այն բանից հետո, երբ օդանավակայանի տարածքում հայտնաբերվել է հզոր պայթուցիկ նյութով՝ գեկսոգենով լի պայուսակ:
Կասկածելի պայուսակը հայտնաբերվել է վաղ առավոտյան՝ տերմինալներից մեկի մոտ: Պայուսակը հայտնաբերելուց հետո ժամանակավորապես փակվել են օդանավակայան ելքի ու մուտքի դռները:
Դեռևս հայտնի չէ, թե ով է օդանավակայանում թողել պայուսակը: Ստուգվում են տարածքի տեսանկարահանող սարքերը: