Մեգան Մարքլը հաճելի երիտասարդ կին է. Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կնոջը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին սրտին մոտ չընդունել լրագրողների կողմից իր հասցեին հնչեցրած քննադատությունները:
«Ես դիտել եմ նրա հարցազրույցը և զգացել, որ նա ամեն ինչ խիստ անձնական է դիտարկում»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ ծանոթ չի եղել Մեգան Մարքլի հետ, մինչ Հարրիի ու նրա ամուսնությունը և հավելել, որ Մեգանը հաճելի երիտասարդ կին է: