Լարված իրավիճակ. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան (ուղիղ)
Ազգային ժողովի դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ԵԽ ներկայացուցիչների, որոնք Հայաստանում անցկացնում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն առնչվող քննարկումներ:
Նրանք պահանջում են քննարկումն իրականացնել ուղիղ եթերում, քանի որ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը չգիտի, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում:
«Չի վավերացվելու» վանկարկելով քաղացիները փակեցին Բաղրամյան պողոտան: