Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմպիչմենտի հարցով հետաքննությունը ձևակերպող բանաձև է ընդունել
Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով հետաքննությունը ձևակերպող բանաձև է ընդունել։ «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 232 պատգամավոր, դեմ՝ 196։
Բանաձևը նախատեսում է հանրային լսումների անցկացում և փակ նիստերի ձայնագրությունների հրապարակում, ինչպես նաև որոշում է, թե գործընթացի հետագա փուլերում ինչ իրավունքներ ունեն հանրապետականները և ինքը՝ նախագահ Դոնալդ Թրամփը։