Պենտագոնը հրապարակել է բացառիկ կադրեր՝ Ալ Բաղդադիի ոչնչացման օպերացիայից (տեսանյութ)
Պենտագոնը հրապարակել է առաջին կադրերը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի ոչնչացման օպերացիայից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Կադրերում երևում է շենք, որում ըստ ամերիկացի մասնագետների պահվում էր Ալ Բաղդադին: Կադրերում երևում է, թե ինչպես են երկու կողմից շրջափակվում կառույց, որից հետո հրթիռային հարված է հասցվում:
Պենտագոնի տեղեկություններով՝ հարձակման պահին Ալ Բաղդադին պայթեցրել է իրեն և իր 2 կամ 3 երեխային: Նշվում է նաև, որ «ԻՊ» ահաբեկչական խմբավորումն այդ ամենից հետո փորձել է պատասխան գործողություն իրականացնել:
Մանրամասները՝ տեսանյութում