Գարեթ Բեյլը խաղադաշտը լքել է հանդիպման ավարտից 10 րոպե առաջ
«Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը խաղադաշտը լքել է «Լեգանես»-ի հետ հանդիպման 80-րդ րոպեին։ Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից։
Վնասվածք ստացած Բեյլը խախտել է կանոնները, քանի որ ակումբի քաղաքականության համաձայն՝ թիմի ֆուտբոլիստներին արգելվում է լքել խաղադաշտը հանդիպման 80-րդ րոպեից հետո։
Սա առաջին դեպքը չէ, որ Բեյլը լքում է խաղադաշտը հանդիպման ավարտից առաջ։