Վարչապետի այլընտրանքային թեկնածու Անի Զախարյանը 11 ստորագրություն է հավաքել (տեսանյութ)
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը եկել է կառավարություն` վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելու, որպեսզի քրեաիրավական գնահատական տա տարբեր կուսակցությունների կողմից, տարբեր լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող հովանավորչությանը։
Այդ մասին նա հայտարարեց կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում։
«Ես լրագրողների դեմ ոչինչ չունեմ, բայց օրենքով հստակ սահմանված է, որ կուսակցությունների հովանավորչությունը լրատվամիջոցներին արգելվում է»,- նկատում է Անի Զախարյանը։
Անդրադառնալով իր ստորագրահավաքին, որպես վարչապետի այլընտրանքային թեկնածու, Անի Զախարյանը տեղեկացրեց, որ հավաքել է 11 ստորագրություն։
«Դա դեռ շատ քիչ է, բայց վճռական ենք տրամադրված»,- ասաց նա։
Մանրամաsները՝ տեսանյութում։