Ռոնալդուի 9-ամյա որդին 28 խաղում դարձել է 58 գոլի հեղինակ
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 9-ամյա որդին, ով հանդես է գալիս թուրինյան թիմի պատանեկան ակումբում, ռեկորդ է սահմանել իր տարիքային ֆուտբոլիստների շրաջանակում։
Այս մասին տեղեկանում ենք FootballTalentScout կայքից։ Նա թուրինյան թիմի 28 հանդիպումներում խփել է 58 գոլ և դարձել 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ իր հայրը թուրինյան ակումբ տեղափոխվեց 2018 թվականին՝ 117 միլիոն եվրոյով։