Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ նրա կառավարության նախարարներից մեկը լքել է իր պաշտոնը:
Սինձո Աբեն հայտարարել է, որ ինքն է պատասխանատվություն կրում կառավարության համար և ներողություն է խնդրել ժամանակին այդ նախարարին նշանակելու համար:
Սա արդեն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ նախարար է հրաժարական տալիս: Նախորդ շաբաթ հրաժարական էր տվել Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարը: