Հերթը Սենատինն է․ Օհանյանը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման մասին
Initialized Capital-ի ու Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Թվիթերում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական բանաձևին․
«Կարևոր նորություններ Վաշինգտոնից՝ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախագիծը։ Այժմ հերթը Սենատինն է․․․»։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով 405 կոնգրեսական կողմ է քվեարկել բանաձևին։