Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Ակարը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ հանդիպումից հետո մի շարք կարևոր համաձայնություններ է ձեռք բերվել Սիրիայում հսկողություն իրականացնելու հարցով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հայտնել էր, որ թուրքական ու ռուսական կողմերի միջև հանդիպում է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Սիրիայի ու Թուրքիայի սահմանին մոտ՝ թուրքական «անվտանգության գոտուց» դուրս հսկողություն պետք է իրականացնեն ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիական սահմանապահ ուժերը: