Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը
Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Լ․ Թադևոսյանի, վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ու դիմել ՍԴ, սակայն Վերաքննիչ դատարանը այն բեկանեց։ ՍԴ-ն դիմումը մասամբ վարույթ ընդունեց ու խորհրդատվական կարծիքի համար դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով, որոնք դիմումը գրանցեցին և ընթացք տվեցին։