Իվան Ռակիտիչը կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ատլետիկո»-ում
Իվան Ռակիտիչը կարիերան կարող է շարունակել «Ատլետիկո»-ում։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Մադրիդյան ակումբի ղեկավարներն ուշադրությամբ հետևում են Ռակիտիչի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ատլետիկո»-ից բացի, Ռակիտիչի ծառայություններով հետաքրքված է նաև «Ինտեր»-ը, «Միլան»-ն ու «ՊՍԺ»-ն։
Այս մրցաշրջանում Ռակիտիչը մասնակցել է միայն 7 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։