Թայլանդում փիղը դուրս է եկել զբոսաշրջիկների մեքենայի առջև
Թայլանդի Կխաո-Յայն բնակավայրում զբոսաշրջիկները կանգնեցրել են ավտոմեքենան, որպեսզի լուսանկարվեն և այդ պահին ճանապարհ է դուրս եկել մի փիղ, որը ցանկացել է պարզապես հանգստանալ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Փիղն այդ պահին մոտեցել է մեքենային և որոշել հարվածել, սակայն մեքենայի վարորդը կարողացել է այն տանել ավելի անվտանգ գոտի։
Այդ ամենից ոչ ոք չի տուժել։ Նշվում է նաև, որ այդ հատվածն արգելավայր է եղել և արգելվում է այնտեղ կանգնել ու լուսանկարվել։