19 զոհ, 1132 վիրավոր և 3500 ձերբակալված. Չիլիում վիճակը ողբերգական է
Չիլիում 11 օր չդադարող ցույցերի հետևանքով 19 մարդ է զոհվել,1132 մարդ վիրավորվել է:
3.5 հազար ցուցարար էլ ձերբակալվել է, որոնցից 592-ը կին, 375-ը՝ անչափահաս: 592 ցուցարար հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումով:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան ահագնացող ցույցերի ֆոնին, մի շարք նախարարների է հեռացրել զբաղեցրած պաշտոնից, այդ թվում և ներքին գործերի նախարարին: Կիրակի օրը չեղյալ էր հայտարարվել նաև երկրում մտցված արտակարգ իրավիճակը: