Լիտվայի նախագահը խոսել է իր երկրում տեղակայված ամերիկյան տանկերի մասին
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ իրենց երկրում ամերիկյան տանկերի ներկայությունը պայմանավորված է լիտվացի ժողովրդի անվտանգության ապահովմամբ, այլ ոչ թե Բելոռուսիային վախեցնելու նպատակով:
«Այն, որ Լիտվայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի զորքերին պատկանող զրահատեխնիկա, արվում է միայն ժողովրդի անվտանգության նկատառումներով: Դա է Լիտվայի միակ նպատակը»,- ասել է Լիտվայի նախագահը:
Նաուսեդան հավելել է, որ Լիտվան խաղաղության կողմնակից է և նպատակ չունի վախեցնել իր հարևաններին: